Ռադվանսկա. «Պլիշկովայի հարվածը լավագույնն է»
Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան մեկնաբանել է իր ելքը կիսաեզրափակիչ, որի ճանապարհին Սինգապուրում ընթացող ամփոփիչ մրցաշարում հաղթել է Կարոլինա Պլիշկովային 7։5, 6։3 հաշվով։
«Կարոլինան այսօր շատ լավ էր հարվածում, ուստի ես պետք է ուշադիր գործեի։ Ծանր ու լարված խաղ էր, և ես հիմա շատ երջանիկ եմ, որ ամենածանր պահերին առավելագույնս լավ եմ խաղացել։
Երբ նա հարվածում էր, ինձ մնում էր միայն սպասել և հուսալ, որ առաջին հարվածը կձախողի, որովհետև հնարավորություն կարող էի ունենալ միայն երկրորդ հարվածի ժամանակ։ Նա այս մրցաշարում լավագույն հարվածն ունի։ Ուստի նման հանդիպումներում յուրաքանչյուր բրեյք կարող է ոսկու արժեք ունենալ»,- աշխարհի 3-րդ ռակետի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում