
Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
Հարվային Կորեայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույց է այսօր անցկացվել:
«Տասս»-ի հաղորդմամբ, մասնակիցները պահանջում են այդ երկրի նախագահ Պան Կին Խեի հրաժարականը: Ավելի վաղ հարավկորեկաան արհմիությունները խոստացել էին, որ այդ պահանջով փողոց է դուրս գալու 200 հազար մարդ:
Մասնակիցները վանկարկել են՝ «Պան Կին Խե, հեռացիր», «Իմպինչմենտի ժամանակն է»: Ցույցը անցել է խաղաղ, շատերը եկել են իրենց երեխաների հետ: Մասնակիցների մեծ մասը երիտասարդներ են:
«Մենք պահանջում են նրա հրաժարականը, քանի որ կորցրել է ժողովրդի վստահությունը` թույլ տալով, որ երկիրը կառավարեն դրսի մարդիկ»,-ասել է մասնակիցներից մեկը: