Առողջապահության նախարար. Վանաձորում բուժծառայությունների գների փոփոխություն չի նախատեսվում
Բուժծառայությունների գների փոփոխություն չի նախատեսվում, բուժանձնակազմի կրճատումներ ևս չեն լինի: Վանաձորում լրագրողների հետ հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ, միավորվել են Վանաձորի թիվ 1 և թիվ 2 հիվանդանոցային համալիրները՝ հիմնելով «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
«Ճիշտ է՝ հիվանադանոցային երկու համալիրների միավորումից հետո 30 մահաճակալ պակասել է, հիվանդանոցն ունենալու է 190 մահճակալ, սակայն նոր հիվանդանոցն արդիականացված է, ունենալու է ժամակակից բժշկական կենտրոնին համապատասխանող բոլոր ենթակառուցվածքները»,-ասել է նախարարը:
Կադրերի մասին հարցին ի պատասխան, ոլորտի պատասխանատուն նշել է, որ մասնագիտական ներուժը կապահովվի դեպի մարզ նեղ մասնագետների հոսքով, իսկ տեղացի մասնագետներն էլ կվերապատրաստվեն՝ ըստ մատակարարվելիք տեխնիկայի:
Նոր բժշակական կենտրոնը կազմված է 3270 քմ ծննդատան և շուրջ 11 880 քմ հիմնական մասնաշենքերից: Կենտրոնի սաքավորումներով ու կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:
Հիվանդանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2013-ի նոյեմբերից: Ներկայում ավարտված են արտաքին երեսպատման, տանիքի կառուցման, էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման աշխատանքները: Այս պահին իրականացվում են ներքին հարդարման աշխատաքները:
Վանաձորի ԲԿ-ում նախատեսվում է իրականացնել մոտ 6.6 մլրդ դրամի ներդրում:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում նոր բժշկական համալիր է կառուցվում
- Վանաձորում հույսեր ունեն նորաբաց տեխնոլոգիական կենտրոնից
- Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը