Վանաձորում հույսեր ունեն նորաբաց տեխնոլոգիական կենտրոնից
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն իր ուրույն դերակատարությունը կունենա Լոռու մարզի կյանքում՝ խթանելով բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ներգրավումն ու հիմնումը հատկապես ՏՏ և ճարտարագիտության ոլորտներում: Կենտրոնի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը:
Նրա խոսքով, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հաջողված օրինակով մշակվել և իրականացվել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ քաղաքի ու մարզի տնտեսության զարգացման գործում նման կենտրոնի ստեղծումը շրջադարձային քայլ է:
«21-րդ դարում առանց ՏՏ ոլորտի ճիշտ չէր լինի Վանաձորի և ընդհանրապես մարզի զարգացումը: Համոզված եմ և վստահ, որ Վանաձորի տնտեսության մեջ այս կենտրոնը շրջադարձային քայլ է, իսկ տնտեսության զարգացման դրական տեղաշարժը կտեսնենք առաջիկա տարիներին»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց մարզի ղեկավարը:
Նալբանդյանի կարծիքով, կենտրոնն իր հետ զարգացնելու է նաև մնացած ենթակառուցվածքները:
«Այնպես որ մենք կենտրոնի հետ մեծ հույսեր ենք կապում: Կենտրոնի շնորհիվ նաև կնվազի մարզից արտերկիր արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդների թիվը»,-ասաց նա:
Միջոցառմանը ներկա տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանի երրորդ քաղաքում նման կենտրոնի ստեղծումը կարևորեց մի քանի հանգամանքով՝ աշխատատեղերի ստեղծում, ուսումնական պրոցեսի ավելի խոր ուսումնասիրում, կադրերի պատրաստում:
«Լոռու մարզում սա կբերի տնտեսության այլ ոլորտների զարգացմանը: Կենտրոնում ներկայացված են սարքավորումներ, որոնք օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, կենտրոնի բացմանը ներկա ՀՀ նախագահին զեկուցել են, որ կենտրոնի գործունեության ընթացքում առնվազն 150 թիմերի, ընկերությունների, գյուտարարների և անհատ ձեռներեցների տրամադրվել են բիզնես աջակցության ու խորհրդատվական ծառայություններ: Նախատեսվում է, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի գործունեության արդյունքում կձևավորվեն առնվազն 150 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղեր՝ շուրջ 300 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, տարեկան կպատրաստվի և կվերապատրաստվի առնվազն 500 մասնագետ, աջակցություն կստանան տարեկան առնվազն 50 թիմ և կազմակերպություն։
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը
- Ռոբոտների շքերթ՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
- Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կրթություն է ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդ
- Աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրություն`Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
- ՀՀ նախագահ. Գյումրու տեխնոպարկը տեխնոլոգիական զարգացման հեռանկարն է խորհրդանշում
- Ոուսանողները մեխանիկայի, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի դասընթացները կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան