Ամուսնության առաջարկություն` «Կրասնոդարի» նորակառույց մարզադաշտում
«Կրասնոդարի» բրազիլացի պաշտպան Նալդոն իր սիրելիին` Ջուլիանային, հրավիրել է թիմի նորակառույց մարզադաշտի արենա` ասելով, որ պետք է հարցազրույց տա լրագրողներին: Դրա փոխարեն ռոմանտիկ բրազիլացին ծնկի է իջել և ծաղիկներ նվիրելով ընկերուհուն` ամուսնության առաջարկություն է արել: Ջուլիանան տվել է իր համաձայնությունը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Շնորհավորում ենք երիտասարդ զույգին և մաղթում ենք մեծ սեր, երջանկություն և ընտանեկան բարեկեցություն»,- շտապել է շնորհավորել «Կրասնոդարի» ղեկավարությունը` պաշտոնական կայքում տեղադրելով այս մաղթանքը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նալդոն «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 4 հանդիպման` դառնալով մեկ գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում