Անդրիասյանն ու Ղարամյանը դուրս են մնացել պայքարից
Ավարտին է մոտենում շախմատի «Corsican Circuit 2016» մրցաշարը: Հիմնական մրցաշարից երկրորդ փուլի ուղեգրեր նվաճած Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Ղարամյանը դուրս են մնացել պայքարից:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 1/8 եզրափակչում Անդրիասյանը պարտվել է Վլադիմիր Օնիշչուկին: Տիգրան Ղարամյանը 1/8 եզրափակչում հաղթել է Դանիելե Վոկատուրոյին, սակայն 1/4 եզրափակչում պարտվել է Վիշվանաթամ Անանդին:
Եզրափակչում միմյանց դեմ կմրցեն Վիշվանաթան Անանդն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում