Համալրում «Ալաշկերտի» մարզչական շտաբում
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը համալրել են Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը: Նրանք պայմանագրեր են ստորագրել` 1,5-ական տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կարեն Բարսեղյանն ու Արամ Ոսկանյանը ճանաչված մասնագետներ են մեր հանրապետությունում: Մասնավորապես, Կարեն Բարսեղյանը վերջերս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական ցիկլի ավարտական հատվածում, իսկ Արամ Ոսկանյանը ներկայումս Հայաստանի մինչև 19 տարեկանների պատանեկան հավաքականի մարզիչն է: Երկու մարզիչներն էլ ունեն մարզչական «PRO» կարգ: Ալաշկերտցիներն արդեն առաջին մարզումն են անցկացրել նորանշանակ մարզիչների ղեկավարությամբ:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հեռացել էր իր մարզչական շտաբի հետ միասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում