Հայաստանի բնակչության 15%-ի օրական ռացիոնի 70%-ը կազմում են հացն ու կարտոֆիլը
Հայաստանի բնակչության 15%-ի օրական ռացիոնի 70%-ը կազմում են հացն ու կարտոֆիլը, ինչը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների, այդ թվում՝ գիրության: Օքսֆամը գնահատել է Հարավային Կովկասում պարենային անվտանգության պայմաններն ու եզրակացրել, որ պարենի առկայության ինդեքսը ցածր է և նույնանման հարավկաովկասյան երկրներում:
Մասնավորապես, ըստ հետազոտության, Հայաստանում և Վրաստանում մթերքը բավականին բարձր գին ունի, ինչն արտացոլված է մթերքի վրա ծախսվող եկամտի մասնաբաժնում:
«Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված սեմինարի շրջանակներում ներկայացվեց 2014թ-ի հետազոտության արդյունքները, որի համաձայն՝ կալորիական աղքատությունը խնդիր չէ տարածշրջանում, սակայն առկա է համեմատական կախվածություն օսլա պարունակող սննդից, ինչպես նաև ցածր է սպիտակուցների հասանելիությունը, որն էլ իր հերթին, տարածաշրջանում բերում է երեխաների շրջանում ֆիզիկապես թերզարգացածների մեծ բաժնի:
Այսինքն՝ եթե մարդու սննդի հիմնական մասը հացն ու կարտոֆիլն են, մարդը չի ստանում բավարար չափով սպիտակուցներ և ճարպեր, ընդունում է միայն ածխաջրերով հարուստ սնունդ, դա արդեն թերսնում է:
Ժողովրդագրական և առողջության հետազոտության համաձայն, մինչև 5 տարեկան երեխաների 19%-ը թերաճ է, 8%-ը՝ ծայրահեղ թերաճ: Երեխաների թերաճության ամենաբարձր տոկոսը գրանցվել է Սյունիքում՝ 37%:
Հետազոտության համաձայն՝ Հայաստանում երեխաների 15%-ը գերաճ է, այսինքն՝ յուրաքանչյուր 5 երեխայից մեկը քաշի ավելցուկ ունի:
Համեմատության համար նշենք, որ Վրաստանում 10-17 տարեկան երեխաների 50%-ը երկաթի և կենսականորեն կարևոր վիտամինների պակաս ունի, ինչը բացասաբար է ազդում նրանց ֆիզիկական և հոգեկան զարգացման վրա, ինչպես նաև անեմիայի և թերաճության պատճառներից մեկն է:
Ինչ վերաբերում է սպիտակուցների օգտագործմանը, ապա Հայաստանի բնակչության մոտ 33%-ը կամ սահմանափակում, կամ չի օգտագործում միս բարձր գների և ցածր գնողունակության պատճառով: Վրաստանում, միսը սպառում է բնակչության 1/3-ը, կանանց ու երեխաների՝ 33-34%-ը:
Հայաստանում բանջարեղենի և մրգերի մեծ մասի անհասանելիության մակարդակը տատանվում է 1.8%-ից մինչև 65.4%: Անհասանելիությունը հատկապես բարձր է գյուղական սահմանամերձ և լեռնային համայնքներում՝ սեզոնից դուրս հասնելով մինչև 95%-ի:
Վրաստանում էլ բնակչության 61%-ը մսային և ձկնային արտադրանքի, 45%-ը մրգերի ու բանջարեղենի պակաս ունի:
Հետազտությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում 46,4%-ի համար վերջին 12 ամսում եղել են ամիսներ, երբ սնունդը անբավարար է եղել ընտանիքի համար, իսկ Վրաստանի բնակչության 50%-ը մթերքի տնտեսական հասնալիության խնդիրներ ունի:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի երեխաների 2 տոկոսը խիստ թերսնված է
- Դավիթ Պիպոյան. Թերսնուցման վերաբերյալ տվյալներն ահազանգ են
- Կլիմայի փոփոխությունը, թերսնումը, ընտանեկան ֆերմերային տնտեսությունները և ագրոսննդի առևտուրը`ՊԳԿ-ի ուշադրության կենտրոնում
- Գյումրիում մարդիկ թերսնված են, հացի խնդիր ունեն, իսկ միակ լավ բանը նոր քաղաքապետն է. Վահան Թումասյան
- Հայաստանում երեխաների շրջանում թերսնուցման ու գիրության ցուցանիշներն ավելացել են
- Վանաձորում թերսնման պատճառով չորսամյա աղջնակի մոտ մազաթափություն է սկսել (Տեսանյութ)
- Գյումրիում միայնակ շատ մայրերի երեխաներ թերսնվածության պատճառով մշտապես հիվանդ են
- Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել
- FAO՝ 2003-2005-ԻՆ ԹԵՐՍՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 21%-Ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին