350 երեխա արդեն իսկ անդամագրված է ֆուտբոլի նորաբաց ակադեմիայում
Ֆուտբոլի ակադեմիայի կառուցումը երազանք էր վանաձորցիների համար: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, մարզիչ Սամվել Սաֆարյանը:
«Այսօր մեր քաղաքում տոն է: 350 երեխա արդեն իսկ անդամագրված է և ուզում է զբաղվել ֆուտբոլով: Մի ցանկություն էլ ունեմ, որ սա հիմք դառնա՝ հետագայում ունենանք քաղաքային գեղեցիկ մազադաշտ, որն այսօր անմխիթար վիճակում է: Մեր երեխաները կարոտ էին և կարիք ունեն լավ խաղադաշտի ու լավ պայմանների»,-ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Վանաձորի Ֆուտբոլի նորաբաց ակադեմիայի ուսմասվար Արմեն Փիրումյանը լրագրողների հետ զրոււյցում նշեց՝ ակադեմիայի կառուցման համար ծախսվել է 1 մլրդ 133 մլն դրամ, որից 150 մլն 831 հազարը հատկացրել է ՈՒԵՖԱ-ն, իսկ 982 մլն 169 հազար դրամը կազմել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ներդրումը:
«Արհեստական և բնական խոտածածկով երեք խաղադաշտերը կառուցված են նոր սերնդի տեխնոլոգիանրերով, համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահամանված չափորոշիչներին»,-ասաց Փիրումյանը:
Նրա խոսքով, ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ ու աղջիկներ, ակադեմիայում աշխատանք կգտնեն 40 վանաձորցիներ:
Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, ծնունդով վանաձորցի Վազգեն Բադալյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում կարևորեց երեխաների զբաղվածությունը:
«Ակադեմիայի միջոցով երեխաներին կարող ենք կտրել փողոցից: Երեխան կմտնի այստեղ, կդաստիարակվի սպորտային ոգով, կհասկանա՝ ինչ է առողջ ապարեկալերպը, որն էլ բնականաբար իր ազդեցությւոնը կունենա հետագայում զինծառայության անցնելու ընթացքում: Ակադեմիան մեր տարածաշրջանում ֆուտբոլի վերածնունդի հիմքն է»,-ասաց նա:
Վ. Բադալյանից լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչի խնդրով: Նա այն կարծիքին է, որ հավաքականի մարզիչ հրավիրել պետք է կամ մրցույթի, կամ էլ հանրային կարծիքի հիման վրա:
«Լավ կլինի դսից մարզիչ հրավիրել և չխանգարել, որ նա աշխատի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում բացվել է ֆուտբոլի ակադեմիան
- Առողջապահության նախարար. Վանաձորում բուժծառայությունների գների փոփոխություն չի նախատեսվում
- Վանաձորում նոր բժշկական համալիր է կառուցվում
- Վանաձորում հույսեր ունեն նորաբաց տեխնոլոգիական կենտրոնից
- Նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում ներկա է գտնվել տեխնոլոգիական կենտրոնի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում