Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ թվով 57-րդ մասնաճյուղը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը գործարկել է թվով 57-րդ՝ «Շինարարներ» մասնաճյուղը, որը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի Շինարարներ փողոցի 15 շենք, 156 հասցեում:
« Մեր գործունեության 20 տարիների ընթացքում արդեն գործարկել ենք 57 մասնաճյուղ, այս գործընթացը լինելու է շարունականան, և «Շինարարներ»-ի գործարկումը բանկի կողմից նախաձեռնված և անընդհատ իրականացվող մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է: Աջափնյակ համայնքում մասնաճյուղի բացումը կարևոր նշանակություն ունի թե՛ բանկի, թե՛ մեր հաճախորդների համար:
Մասնաճյուղը աշխատելու է բանկի կողմից ընդունված բիզնես էթիկայի կանոններով, ինչը նշանակում է աշխատանքի ընթացքում մաքսիմալ թափանցիկություն և հաճախորդի հետ ավելի անմիջական շփում: Նոր գործարկվող մասնաճյուղում, հակառակ ձևավորված կարծրատիպերի, չկան արգելքներ աշխատակցի և հաճախորդի միջև»-իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Բանկի մարքեթինգի բաժնից տեղեկացնում ենք, մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով` հաճախորդի համար բանկային ծառայություններից օգտվելու գործընթացը ավելի հաճելի և հեշտ դարձնելու համար: Կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (Էլեկտրաէներգիա, գազ և գազի սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:
«Շինարարներ» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործող ծառայություններն իրենց ամբողջ ծավալով և բարձրակարգ սպասարկմամբ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը
- «Արմպրոդէքսպո»-ում ներկայացվել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նոր նախագիծը «Արﬔնպրես»-ի հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴՒՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը վարկային համաձայնագիր է կնքել Նիդերլանդների Զարգացման ֆինանսական ընկերության հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ-ների համար
- ԱԿԲԱ-ն առաջարկում է բանկային հաշիվների կառավարման լավագույն տարբերակը՝ իջեցված սակագնով
- Հատուկ առաջարկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հաղթող է ճանաչվել «Տարվա ֆինանսական PR» անվանակարգում
- Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ ղեկավարների համար
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է մարտերում զոհվածների ընտանիքների վարկային պարտավորությունները
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ակցիան՝ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. Բացահայտեք ԱԿԲԱ Մոբայլ հավելվածի ֆունկցիոնալությունը
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մարքեթինգային հաղորդակցություններ բաժնի ղեկավարի խորհուրդները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին