Արամյան. Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով
Բյուջեի նախագծում մենք ծախսերի երեք գերկայություն ենք նշել: ԱԺ-ում հայտարարեց ֆինանսերի նախարար Վարդան Արամյանը՝ օրենսդիր մարմնի անդամներին ներկայացնելով բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը:
«Սոցիալական ոլորտին տրվող ծասերը պետք է պահանեք մեր պահանջներին և մեր ստանձնած պարտավորություններին համահունչ»,-ասաց Արամյանը:
Տնտեսական ցուցանիշների վատացման համատեքստում, նախարարի խոսքով, անելու են ամեն ինչ, որպեսզի սոցիալապես խոցելի խմբերի համար անել ամեն ինչ՝ մեղմելու լարվածությունը: 2017-ին ոլորտին հատկացվելու է 649 մլրդ 417 մլն դրամ, ընդհանուր ծախսերի մեջ 47.7 տոկոսը՝ նախորդ տարվա 47.1 տոկոսի փոխարեն:
Առողջապահության, կրթության, սոցիալական ապահովության, մշակույթի ոլորտներին տրամադրվող հատկացումների գերակշիռ մասը բաժին է ընկնում սոցիալական պաշտպանությանը՝ 408 մլրդ դրամ կամ ոլորտի ծախսերի 30.8 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ այս ոլոտի ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով:
Արամյանն ասաց պահպանվելու է նաև 151 հազար քաղաքացու տրամադրվող սոցիալական փաթեթները:
Առողջապահության ոլորտին կհատկացվի 85.7 մլրդ դրամի ֆինանսավորում, ընդհանուր ծախսերի տեսակարար կշիռը 6.3 տոկոս:
«Երկրորդ գերակայությունը մեր արտաքին անվտանգությունն է ու հասարակական կարգի պահպանությունը: Կարծում եմ, սրա մասին խոսելու կարիք այդքան էլ չկա, քանի որ գիտենք, որ պատերազմող երկիր ենք: Դրա համար մենք նույնսիկ մի փոքր ավելացում ենք կանախատեսել»,-ասաց նախարարը:
Ծախսերի երրորդ գերակայությունը ծրագրերի շարունակականության ապահովումն է:
Հարակից հրապարակումներ`
- Նախկիններին անընդհատ քննադատելը ճիշտ գործ չէ. Արամյան
- 2017-ին շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում. Վարդան Արամյան
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին