Մարրեյը հաղթել է Վիեննայի մրցաշարում
Բրիտանացի Էնդի Մարրեյն ավստրիական «ATP500» կարգի մրցաշարի եզրափակչում հաղթել է Ժո-Վիլֆրեդ Ցոնգային։
Վճռորոշ խաղին թենիսիստները տարբեր վիճակում ներկայացան, ուստի վերջնական արդյունքը կարելի է օրինաչափ համարել։ Այսպես՝ Էնդին հաղթել էր անընդմեջ 15 խաղում՝ լրջորեն ավելացնելով «US Open»-ում ու Դևիսի գավաթի խաղարկությունում ձախողվելուց հետո։ Իսկ ֆրանիացին բավական ժամանակ էր բաց թողել վնասվածքի պատճառով ու ԱՄՆ-ի բաց առաջնությունում պարտվելուց հետո խաղացել է միայն Շանհայի «Մաստերսում»։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հենց գերազանց մարզավիճակն էլ շոտլանդացուն տվեց այն առավելությունը, որը բավարար էր Ցոնգայի նկատմամբ հաղթանակ տոնելու համար։
Այսպիսով՝ Մարրեյն իր կարիերայում 42-րդ մրցանակը նվաճեց ու ընդհուպ մոտեցավ Նովակ Ջոկովիչին և «աշխարհի թիվ 1 ռակետ» կոչմանը։ Էնդիին մնում է հաղթել փարիզյան մրցաշարում, որը կմեկնարկի այսօր, որպեսզի իր կյանքում առաջին անգամ դառնա աշխարհի լավագույն թենիսիստը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում