Մոուրինյոն Շվայնշտայգերին արգելել է նույնիսկ երկրորդ թիմում խաղալ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ավագ Բաստիան Շվայնշտայգերին արգելել է խաղալ նույնիսկ երկրորդ թիմի կազմում։ Գլխավոր մարզիչ Ուորրեն Ջոյսը մտադիր էր Շվայնշտայգերին օգտագործել առաջիկա խաղերում, սակայն Մոուրինյոն վետո է դրել այդ պլանի վրա։ Նրա խոսքերով՝ գերմանացի կիսապաշտպանը փոխարինողների կազմի հետ միայն մարզվելու իրավունք ունի՝ ֆիզիկական որակները պահպանելու համար։ Այս մասին հայտնում է sovsport.ru-ն։
Այն բանից հետո, երբ Մոուրինյոն գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը», Բաստիանը ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Ամռանը նա հրաժարվեց տեղափոխվել այլ ակումբ, իսկ մարզիչը, իր հերթին, հայտարարեց, որ նրան չի տեսնում հիմնական կազմում։
Ավելացնենք, որ Շվայնշտայգերը շաբաթական 170 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է ստանում անգլիական թիմում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում