2017-ին շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում. Վարդան Արամյան
Հայաստանի տնտեսությունում 2017-ին արդյունաբերությունը հիմնական առաջնորդող ճյուղերից մեկն է լինելու: Ակնկալվում է 5,5 տոկոս արդյունաբերության իրական աճ, 4 տոկոս աճ՝ գյուղատնտեսության ոլորտում, շինարարության ոլորտում ակնկալվում է զրոյական աճ, ի տարբերություն 2016-ի ակնկալվող արդյունքի՝ -1,5 տոկոս անկում: Ծառայությունների ոլորտում ակնկալում են 2,8 տոկոս իրական աճի ցուցանիշ: Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ թվային տվյալները ներկայացրեց ֆինասների նախարար Վարդան Արամյանը:
Խոսելով արտահանման և ներմուծման մասին, նախարարն ասաց, որ 2016-ին եղել է արտահանման առաջանցիկ աճի տեմպ, ի տարբերություն ներմուծման: Նրա խոսքով, տարվա արդյունքում ակնկալում են, որ ներմուծումը գրեթե զրոյական կլինի, արտահանումը՝ 14 տոկոսանոց դոլարային արտահայտութամբ աճ կապահովի:
«Նույն միտումները կանխատեսում ենք 2017-ին. ակնկալում ենք արտահանման ցուցանիշը կլինի առաջանցիկ, արտահանումը կաճի 7 տոկոս, ներմուծում՝ 5,9 տոկոս»,- ասաց Վ. Արամյանը:
Ըստ նրա, կարևոր ցուցիչն արտաքին հատվածի ընթացիկ հաշվի պակասուրդն է:
«Վերջին տարիներին ընթացիկ հաշվի պակասուրդը էապես նվազել է, այս տարի ակնկալում ենք 2,8 տոկոս ընթացիկ հաշվի պակասուրդ, մյուս տարի մի փոքր ավելանալու է, բայց ամեն դեպքում գոյություն ունեն բազմաթիվ վերլուծություններ, որ ընթացիկ հաշվի կայուն մակարդակը Հայաստանի համար 4 տոկոսի շրջանակներում է»,- ասաց նախարարը:
Ըստ Վ. Արամյանի, պետական պարտքը, որի մեջ մտնում է և ներքին, և արտաքին, և Կենտրոնական բանկի պարտքը, 2016-ին 54,5 տոկոս է լինելու: Կարևորը, ըստ նրա, 2014 թվականից ինչ դինամիկա է եղել. «Շուրջ 16 տոկոսային կետով պարտք- ՀՆԱ ցուցանիշն աճել է՝ 38, 3 տոկոսից հասել է 54,5 տոկոս: Պետք է աճի տեմպերը 2017-ից սկսած մեղմենք: Պետք է ավելի պահպանողական վարքագիծ ունենանք»,- ասաց նախարարը»:
2017-ին հարկային եկամուտները և տուրքերը ծրագրվել են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, 2016-ի ծրագրված 1 տրիլիոն 129 միլիարդի փոխարեն:
Շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում: Ծախսերը 2017-ի համար ակնկալում են 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, 2016-ին 1 տրիլիոն 431 միլիարդի փոխարեն: Կապիտալ ծախսերը նախատեսում են 95 միլիարդի կարգի:
Դիֆիցիտը կկազմի 150 միլիարդ դրամ՝ 2,8 տոկոս ՀՆԱ-ի մեջ: 2017-ի եկամուտները կկազմեն 22,4 տոկոս, ծախսերը՝ 25,2 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար
- Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին