Վարդան Արամյանի զոհաբերությունը
«Ես հավատում եմ, որ 3,2 տոկոս տնտեսական աճը իրատեսական է, և մենք կարող ենք այն կյանքի կոչել», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասախնելով հարցերին:
Նախարարի խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF/World Economic Outlook) ցուցանիշների համաձայն, 2016 թվականի տնտեսական աճը 3 տոկոս է կազմելու:
«Տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ իրենց ակնկալիքներն ու պատկերացումները չեն տարբերվում մեր ակնկալիքներից ու պատկերացումներից», -նկատեց նախարարը:
Հարցին, թե բյուջեի նախագծով չի սպասվում թոշակների ու աշխատավարձերի բարձրացում արդյոք դա հիասթափություն չի՞ առաջացնի հասարակության շրջանում, Արամյանը հակադարձեց՝ պատասխանելով, որ ավելի հիասթափեցնող կլիներ, եթե ինքը սուտ խոսեր:
«Իսկ ճշմարտությունը հետևյալն է՝ հանրության հետ պետք է հաղորդակցվել ճիշտ, պետք է հանրության համար ազնիվ լինել ու հանրության համար ապահովել կայուն տնտեսական միջավայր: Չի լինում բացարձակություն, պետք է ինչ-որ մի բանի հաշվին, ինչ-որ մի բան ունենաս: Դա ընդունված կանոն է: Ես օրինակ, զոհաբերել եմ թոշակների ու աշխատավարձերի ապագա բարձրացումը: Դա կարող էի կարճաժամկետ անել, բայց հետագայում իրենց առջև ես արդար չէի լինի, որովհետև եթե մյուս տարի կամ հաջորդ տարիներին ես վտանգեմ տնտեսական աճը…իսկ տնտեսական աճն է ինձ հնարավորություն տալիս, որպեսզի ես պերմանենտ իրենց աշխատավարձերն ու թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով և վտանգելկով երկարաժամկետ խնդիրը, կարծում եմ ազնիվ չէ», -նկատեց Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար
- Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Վարչապետը հանձնարարեց 2017թ. բյուջեի նախագծին մոտենալ մաքսիմալ ուշադիր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին