Պաշտպանության նախարարության բյուջեի մեծ ավելացում չի նախատեսվում. Վիգեն Սարգսյան
Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարության բյուջեն հասկանալի պատճառներով փակ է և գաղտնի, ես կարող եմ ընդհանուր քաղաքականության առումով ասել, որ մեծ ավելացում բյուջեի չի նախատեսվում: Այն, ինչ նախատեսվում է, բնականոն աճի շրջանակներում է,- Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Բայց ունենք ներքին լուրջ վերաբաշխումներ կապված խնայողությունների հաշվին մարտական պատրաստության, սպառազինության վրա, ներսում ռազմարդյունաբերական համալիրի զարգացման վրա գումարների ավելացման առումով: Դա պաշտպանության նախարարության քաղաքականությունն և այդ քաղաքականությունը պահվելու է 2017-ին: Մինչև բյուջեի ավարտական փուլին հասնելն այսօրվա քննարկումներից հետ ունենք ժամանակահատված և այդ ժամանակն օգտագործվելու է նաև այդ ուղղությամբ»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին