Ցիբուլկովան ամփոփիչ մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Կերբերին
Սլովակ թենիսիստուհի Դոմինիկա Ցիբուլկովան Սինգապուրում կայացած WTA-ի ամփոփիչ մրցաշարի եզրափակչում 6։3, 6։4 հաշվով պարտության է մատնել աշխարհի թիվ 1 ռակետ Անգելիկ Կերբերին։ Ցիբուլկովան ակտիվ է եղել ողջ հանդիպման ընթացքում և այս հաղթանակի շնորհիվ վարկանշային սանդղակում կբարձրանա 5-րդ հորիզոնական։
Դոմինիկա Ցիբուլկովան հայտարարել է, որ դա իր կյանքի ամենաերջանիկ պահն է։
«Ես խոսքեր չունեմ։ Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչպես եմ հաղթել,- Ցիբուլկովայի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Սա իմ կյանքի ամենաերջանիկ պահն է։ Գիտեի, որ Կերբերի հետ վերջին հանդիպումներում լավ եմ խաղացել, սակայն բախտը չէր ժպտում ինձ։ Հիմա, այնուամենայնիվ, ժպտաց»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում