Վարակաբան. Աղիքային ինֆեկցիաների առումով այս ամառ բարվոք վիճակ էր
Անցյալ տարի Հայաստանում գրանցվել է մասայական թունավորման 14 դեպք՝ հարսանիքներում, մանկապարտեզներում, ճամբարներում: Այս տարի մասայական թունավորման դեպք, «փառք աստծո, չի գրանցվել»: Լրագրողների հետ հանդիպմանը նման համեմատություն բերեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
Նրա խոսքով, աղիքային վարակիչ հիվանդություններն առավել շատ են տարածվում ամռանը:
«Այսօր լուրջ թվով հիվանդներ չկան, այ ամռանն ունեինք, չնայած նախորդ տարվա համամետ ավելի բարվոք վիճակ էր»,-ասաց Ասոյանը:
Լրագրողները մատնանշեցին Գումի շուկայի անմխիթար վիճակը, որտեղից մարդիկ միս են գնում: Ասոյանն ասաց, սննդամթերքի անվտանգության մասին հարցերն իր իրավասությունների շրջանակում չեն, դրանցով զբաղվում է «Սննդամթերքի անվտանգության պաշտպանության պետական ծառայությունը»:
Նա կոչ արեց քաղաքացիների մթերք չգնել այնպիսի տեղերից, որը հատուկ նախատեսված չէ ասենք ձուկ, միս, ձու վաճառելու համար:
«Բայց էլի եմ կրկնում, դա ինձ հետ կապ չունի: Հատուկ ծառայություններ կան՝ սննդի վերահսկողության ծառայություն և այլն»,-ասաց Ասոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ասոյան. Հայաստանում գրանցվում են ջրծաղիկի ու քութեշի դեպքեր
- Առինջի ռեստորաններից մեկում թունավորման հետքերով
- Քննությամբ պարզվել է Արարատի մարզի դպրոցականների սննդային թունավորման աղբյուրը
- Բաղրամյան գյուղում 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է հիվանդանոց
- Հարսանեկան խնջույքի ժամանակ սննդային թունավորման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Ճամբարում աղիքային վարակ ստացած 16 երեխաներից 4-ը շարունակում են բուժում ստանալ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա