Ավարտվեցին աշխարհի շախմատի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները
Բաթումում ավարտվել են շախմատի աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնությունները:
Մրցաշարում Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունքը գրանցել է մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Նիկոլայ Հովյանը, ով 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և կիսել 3-4-րդ հորիզոնականները, սակայն ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով գրավել 4-րդ հորիզոնականը: Այս տարիքային խմբում չեմպիոն է դարձել Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը: Մեր ներկայացուցիչներից Արսեն Դավթյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 21-րդ հորիզոնականը:
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում չեմպիոնի կոչումը նվաճել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կումար Նիկիլը, ով իր ակտիվում գրանցել է 9,5 միավոր: Մեր մասնակիցներից Սարգիս Սարգսյանը վաստակել է 7 միավոր և գրավել 25-րդ հորիզոնականը:
Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում հաղթող է դարձել Ղազախստանը ներկայացնող Աիշա Զաքիրովան: Մեր ներկայացուցիչներից Էմմա Մխիթարյանը վաստակել է 6 միավոր և գրավել 36-րդ հորիզոնականը:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում առաջին հորիզոնականն զբաղեցրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոշել Վուն: Հայաստանը ներկայացնող Սեդա Բադալյանը և Անետա Ասկարյանը վաստակել են 6-ական միավոր և գրավել համապատասխանաբար 39-րդ և 41-րդ հորիզոնականները:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում ուժեղագույնը Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան էր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանն իր ակտիվում գրանցել է 7 միավոր և գրավել 13-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում