Գևորգ Հարությունյանը` միանձնյա առաջատար
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը մասնակցում է Իրանում տեղի ունեցող «Paytakht Cup» մրցաշարին: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 11 երկրի 69 շախմատիստ, որոնց թվում` 15 գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Խաղացված յոթ տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: Երկրորդ հորիզոնականում ընթացող Իդանի Պույան Հարությունյանից հետ է մնում կես միավորով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում