Կասիլյասը վերադառնում է լավագույն մարզավիճակին
Պորտուգալական «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը վերադառնում է իր լավագույն մարզավիճակին` հիանալի սկսելով ընթացիկ մրցաշրջանը:
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, իսպանացի դարպասապահը 9 խաղերում բաց է թողել 4 գնդակ` այն դեպքում, երբ Նոյերը, Օբլակն ու Բուֆոնը իրենց պաշտպանած դարպասն են ընդունել 5-6 գոլ:
Միայն «Տոտենհեմի» և «Էյնդհովենի» դարպասապահներ Ուգո Լյորիսն ու Յորուտ Զուտն են իրենց ցուցանիշներով մոտ Կասիլասին: Բացի բաց թողած գոլերից` Իկերը 6 հանդիպում շարունակ անառիկ է պահել սեփական դարպասը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում