Պեպեն միացավ Սերխիո Ռամոսին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն առաջիկա ամսվա ընթացքում չի կարողանա օգնել «Արքայական ակումբին»: Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Պեպեի ազդրի մկանների վնասվածքը լուրջ է: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ «Ալավեսի» հետ հանդիպման ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հատվածում ցավեր էր ունեցել, ինչի հետևանքով փոխարինվել էր:
«Ռեալի» կազմում շարունակում է վանսվածքից ապաքինվել նաև Սերխիո Ռամոսը: Դա նշանակում է, որ մադրիդյան թիմի առաջիկա խաղերի ժամանակ «Ռեալի» պաշտպանության կենտրոնում հանդես կգան Ռաֆայել Վարանն ու Նաչոն:
Հարակից հրապարակումներ`
- Ժոզե Մոուրինյոն ցանկանում է հրավիրել Պեպեին
- Պեպե. «Իմ նպատակը կարիերան «Ռեալում» ավարտելն է»
- «Ռեալը» ձգձգում է Պեպեի հետ պայմանագրի ստորագրումը
- Պեպեն պատրաստ է «Բորուսիայի» հետ խաղին
- Պեպեն ուզում է կարիերան ավարտել «Ռեալում»
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում