«Աֆղանական Մոնա Լիզան» ազատ կարձակվի
Պակիստանում օրերս կալանավորված աֆղան փախստական Շարբատ Գուլան, որը որպես «աֆղանական Մոնա Լիզա» հայտնի է National Geographic-ի էջերից, ազատ կարձակվի գրավի դիմաց: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարարությունը:
«Ես կարծում եմ, կվերանայեմ այդ գործը, քանզի նա կին է, և մենք դրան պետք է նայենք հումանիստական տեսանկյունից» , -«Russia Today»-ի փոխանցմամբ հայտարարել է Պակիստանի Ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսարա Ալի Հանան:
Նա հավելել է, որ կատարվածի իրական մեղավորները չինովնիկներն են, ովքեր Գուլային կեղծ փաստաթղթեր են տվել:
«Եթե մենք նրա վրայից հանենք մեղադրանքները, կարտաքսենք կամ կտանք ժամանակավոր վիզա Պակիստանից դուրս գալու համար, մենք պետք է մեղադրանքներ առաջադրենք նրան կեղծ փաստաթղթեր տրամադրած չինովնիկների նկատմամբ: Նրանք կատարվածի իրական մեղավորներ են, և ես չեմ ցանկանում նրան թույլ տալ խուսափել արդարադատությունից», -հայտարարել է նախարարը:
Նշենք, որ Գուլային Պակիստանի իրավապահները մեղադրում էին կեղծ փաստաթղթերով երկրում ապրելու համար:
Գուլան համաշխարհային ճանաչում ստացել է այն բանից հետո, երբ 1985-ին նրա լուսանկարը հայտնվեց National Geographic ամսագրի առաջին էջում: Իր արտահայտիչ հայացքի համար Գուլային համեմատել են Լեոնարդու Դա Վինչիի «Մոնա Լիզայի» հետ:
Աֆղանստանի ճամբարում արված «աֆղանական Մոնա Լիզայի» լուսանկարի հեղինակը ամերիկացի լրագրող Սթիվ Մաքքարին է եղել: