ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը հայտարարել են «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի խաղարկության արդյունքները
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները:
Մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում վճարել են գնումների դիմաց քարտերով (այդ թվում ' ինտերնետ-խանութներում) 500,000 և ավելի ՀՀ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մրցանակները խաղարկվել են 2016 թ. հոկտեմբերի 29-ին ժամը 21:00-ին «Արմենիա TV» հեռուստաալիքի ուղիղ եթերում: Հաղթողները որոշվել են պատահական ընտրանքի մեթոդով:
Խաղարկվել է Հայաստանում հանգստի 5 տուրիստական փաթեթ երկու անձի համար, և դրանց մրցանակակիրներ դարձել են Լիլիթ Լազարյանը, Արտյոմ Խաչատրյան, Մարիա Սարգսյանը, Մարիետա Մելքոնյանը և Հրաչիկ Կաղինյանը, իսկ ակցիայի երջանիկ հաղթող է դարձել Ռուդիկ Օհանջանյանը, որը ստացել է դեպի Մալդիվյան կղզիներ ճամփորդության երկու անձի ուղեգիր:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard-ը պարբերաբար են անցկացնում մարքեթինգային արշավներ, որոնք ուղղված անկանխիկ վճարումները խթանմանը և վճարային քարտերի ֆունկցիոնալության և հարմարավետության ը վերաբերյալ սպառողների իրազեկման բարձրացմանը, և ամեն անգամ թվով ավելի շատ Բանկի հաճախորդներ են մասնակցում դրանց:
Ակցիային նախորդող ժամանակահատվածի համեմատ ակցիայի ընթացքում անկանխիկ շրջանառությունը տարբեր կատեգորիաների քարտերով աճել է 25%-ից մինչև 107%, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ: