Պետք է խնդրեն, որ ես քաղաքականություն վերադառնալու ծանրության տակ մտնեմ. Ծառուկյան
«Ծառուկյանը քաղաքականություն մտել է, որ կարողանա օգտակար լինել ժողովրդին, ոչ թե քաղաքականության հաշվին ապրել»,-այսօր «Մուլտի Ուելնես» կենտրոնի բացման արարողության ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոﬕտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
«Ասել եմ, եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, ուրեմն կմտնեմ քաղաքականություն: Ես քաղաքականությամբ չեմ ապրում, այլ ուզում եմ, որ լավ լինի իմ ժողովրդի համար: Եթե անհրաժետությունը զգացի քաղաքական գործիչներից, իմ ժողովրդից, եթե պահանջարկ լինի ես այդ քայլը կանեմ, եթե չէ, ես իմ համար աշխատում եմ, ապրում եմ և ինձ շատ լավ եմ զգում»,-ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե իրեն ընդդիմադիր դաշտում է տեսնում, պատասխանեց, թե եկել է, ոչ թե անձնական շահից ելնելով, այլ ժողովրդին կողքին լինելու. «Կոալիցիա էլ չեմ մտել, քանի որ տեսել եմ, որ ժողովրդի սպասելիքը չեմ կարող արդարացնել, և ասել եմ, որ ժողովրդին հուսախաբ չի կարող անել»:
Իշխանափոխության վերաբերյալ լրագրողների հարցին պատասխանեց՝ թե իշխանափոխություն կլինի, «թե ինչ կլինի», հիմա չի կարող ասել, որոշելիքը ժողովրդինն է. «Ժողովուրդն իր ձայնը կտա նրան, ումից պահանջում է: Ամեն մեկը պետք է ոչ թե իր անձնական շահի մասին մտածի, այլ՝ ժողովրդի, երկրի: Ոչ թե պետք է մուտիլովկեք անի, այլ ռեալ պետք է իր գործով զբաղվի: Ծառուկյանը կայացած, ունևոր ու հարգարժան մարդ է, քաղաքականությամբ չի ապրում, կարող է քաղաքակնության մեջ մտնի օգնելու, աջակցելու: Ծառուկյանին պետք է խնդրեն, որ ես քաղաքականություն վերադառնալու ծանրության տակ մտնեմ»:
Լրագրողների հարցին՝ ով պետք է խնդրի, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Մեկը դու, եթե քո երեխայի մասին ես մտածում»:
Լրագրողները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահից հետաքրքրվեցին նաև, թե առաջիկայում ինչ ծրագրեր ունի, որին ի պատասխան նա ասաց. «Սիրիահայերի օգնության հիﬓադրամ ենք բացելու: Առաջիկայում պատրաստվում եմ սփյուռքի իմ ընկերների հետ քննարկել այդ գաղափարը: Հիﬓադրաﬕ առաջին գումարն էլ ինքս կդնեմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան