«Կարևորն իմ ուզածն է, իմ սրտով է». Ծառուկյան
«Կենտրոնը կառուցել ենք ամբողջ աշխարհի փորձը հաշվի առնելով: Ես սիրում եմ ﬔր երկիրը, ﬔր ժողովրդին, ﬔր Երևանը: Աﬔնալավը, հարմարավետը, գեղեցիկը ես իմ հայ ժողովրդի համար եմ անում»,-այսօր «Մուլտի ուելնես կենտրոն» սպորտային համալիրի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ, Հայաստանի ազգային օլիմպիական կոﬕտեի նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կենտրոնն ապահովել է 200 աշխատատեղ:
«Տարեկան բաժանորդագրությունն էլ 230 հազար դրամ է: Դեռ վերջնական հաշվարկներ չեմ արել, բայց նախնական մոտ 40 ﬕլիոն եմ ծախսել: Կարևորը իմ ուզածն է, իմ սրտով է»,-ասաց նա: Այն յուրահատուկ սպորտային զվարճանքի վայր է ոչ ﬕայն Հայաստանում, այլև ԱՊՀ երկրներում: Այստեղ գործում է մարզուﬓերի, մարﬓի խնամքի սրահներ, ակվագոտի, ֆիտնես բար՝ ավանդական եվրոպական խոհանոցով, մանկական ﬔնյուով, սպորտային սննդակարգով, պատրաստի դիետայով և անհատական սննդի ծրագրով: Կենտրոնն ունի նաև հատուկ մանկական ակումբ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին