Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
Պետական բյուջեի նախագծի հենքում չորս հիմնական սկզբունքներ են դրված: Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինասների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, առաջին կարևորագույն սկզբունքը այն է, որ բյուջեի նախագիծը պետք է համահունչ լինի կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին:
«Բյուջեն ոչ միայն ֆինանսական հոսքերի աղյուսակ է, նաև հարկաբյուջետային քաղաքականության ծրագիր: Կարևոր է, որ դիտակետում պահենք մակրոտնտեսական կայունությունը: Իսկ մակրոտնտեսական կայունության կարևորագույն հենասյուներց մեկը հարկաբյուջետային կայունությունն է, պարտքի կայունությունը: 2017 թվականի բյուջեն թիրախավորել ենք այնպես, որ միջնաժամկետում ունենանք կանխատեսելի և կառավարելի պարտք»,- ասաց նախարարը:
Վ.Արամյանի խոսքով՝ կարևոր է հարկային եկումուտների հավաքագրման մոտեցումը. «Կարևոր է, որ անհարկի, լրացուցիչ բեռ չստեղծենք տնտեսվարողների համար և դա լինի տնտեսությունից ածանցված»:
Ֆինանսների նախարարն ասաց, որ չորրորդ սկզբունքն է պետության կողմից արդեն իսկ ստանձնված և շարունակական բնույթ ունեցող ծախսերի ֆինանսավորումը:
«Սոցիալական, մշակութային, պաշտպանության, հասարակական կարգի պահպանման ոլորտներում ունենք ստանձած պարտավորություններ, անհրաժեշտ է օրենքից ածանցված բոլոր պարտավորություններն առանց խնդիրների իրականացնել»,- ասաց Վ. Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին