Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց հաջորդ տարվա բյուջեի նախագծով սահմանված տնտեսական աճի չափից:
«Մենք պիտի աճենք, մենք մեր առաջ աճելու խնդիր չենք դնում, աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում»,-ասաց Բագրատյանը:
Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ հանրապետություն ու կառավարության ղեկավարներին իրենց թիմը ճիշտ չի ներկայացնում իրավիճակը:
«Նույն թիմը փոքրիկ մաֆիա է, որ ասում է՝ հանգիստ կապրենք առանց լարված աշխատելու, սա է խնդիրը»,-ասաց նա:
Բագրատյանը մտադիր է ուժեղ պայքար տանել ներկայացված թվերի դեմ, առաջարկություններ ներկայացնել, հույս ունի, որ դրանց արդյունքում նախագծում ներկայացված շատ թվեր կփոխվեն:
«Հիմա ես ցույց եմ տալիս 150 մլրդ դրամ փող, որ կարելի էր ուղղել ներդրումներին: Օրինակ, Կենտրոնական բանկը 12-րդ տարին է՝ փող չի տալիս պետբյուջե, մինչդեռ Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում փոխանցում են»,-ասաց Բագրատյանը:
Հիշեցնենք, ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսել են «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան