Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Հայաստանի կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ։ Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա նշել է, որ, հաշվի առնելով տնտեսական միջավայրը, այս ցուցանիշին հասնելն իրենցից բավականին ջանքեր կպահանջի, բայց ամեն ինչ կանեն այդ ցուցանիշն ապահովելու համար:
Վարչապետի խոսքով՝ իրենց խնդիրն է բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունության ապահովեն և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունցման հասնեն:
«Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կոմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար և նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- ասաց Կ. Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ը կոշտ քաղաքականություն են վարելու՝ դեֆիցիտի աճից խուսափելու համար:
«Մենք չենք խեղդելու տնտեսությունը, բիզնեսին վերարտադրության հնարավորություն ենք տալու, բայց նաև խիստ ենք լինելու, որպեսզի չավելացնենք բյուջեի դեֆիցիտը»,- ասաց Կ. Կարապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին