ԱՄՆ ընտրություններում ավելի քան 20 մլն մարդ վաղաժամ քվեարկել է
Ամերիկայում ընտրողների մի մաս վաղաժամ քվեարկել են նախագահական ընտրություններում։ Այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով New York Times-ին։
«Առնվազն 21 մլն մարդ քվեարկել է ողջ երկրով մեկ։ Նահանգներում, որոնք առավել հավանականությամբ կորոշեն ընտրությունների ելքը, այդ թվում Ֆլորիդայում, Կոլորադոյում և Նևադայում, քվեարկել է արդեն ընտրազանգվածի մոտ մեկ քառորդ մասը»,-հայտնել է թերթը։
New York Times-ի տվյալներով՝ չնայած ձայները չեն հաշվարկվի մինչ քվեարկության բուն օրը, ընտրատեղամասերում գրանցված դեմոկրատներն ավելին են, քան հանրապետականները։ Այդպիսի պատկեր է առանցքային նահանգներում, ինչպիսիք են Հյուսիսային Կարոլինան, Կոլորադոն և Նևադան, որտեղ քվեարկությունն ամբողջական մասշտաբով սկսվել է մեկ շաբաթ առաջ։
Դեմոկրատական կուսակցությունն առանձնանում է ընտրողների ավելի որակյալ մոբիլիզացմամբ և դրա վրա ծախսում է ավելի շատ միջոցներ, քան հանրապետականները՝ նշում է թերթը։
Լրատվամիջոցը գրում է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն մասնակցել է քվեարկությանը։ Նա Չիկագոյի ընտրատեղամասերից մեկում քվեարկել էր հոկտեմբերի 7-ին։
ԱՄՆ նախագահի, Ներկայացուցիչների պալատի, սենատի մեկ երրորդի, ինչպես նաև մի շարք նահանգապետերի ու նահանգային օրենսդիր ժողովների մեծասմանության ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան