Անտոնիո Կոնտե. «Դեռ վաղ է խոսել «Չելսիի» հավակնությունների մասին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է իր թիմի՝ 2։0 հաշվով հաղթանակը «Սաութհեմպտոնի» նկատմամբ Անգլիայի առաջնության 10-րդ տուրի խաղում։
«Ես շատ գոհ եմ խաղից։ Հրաշալի ինքնանվիրում ու աշխատասիրություն տեսա և գնդակով, և առանց գնդակի խաղի ժամանակ։ Մեր ֆանատները հիանալի էին առաջինից մինչև վերջին րոպեն։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ու ասել, որ այս խաղում միասին ենք հաղթել։
Անընդմեջ 4-րդ խաղում անառիկ ենք պահում սեփական դարպասը։ Դա շատ լավ է։ Գումարած դրան՝ խփեցինք 2 գոլ և ստեղծեցինք գոլային բազմաթիվ պահեր։ Մենք ջանասիրաբար ենք աշխատում։
Դեռ վաղ է խոսել կոչման համար պայքարում հավակնությունների մասին։ Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել՝ նույն ոգով շարունակելու համար։ Մենք դեռ կարող ենք նկատելիորեն ավելացնել։ Եվ պարտավոր ենք դա անել։ Մրցաշրջանի առաջին հատվածից հետո ես կարող եմ ավելի շատ բան ասել մեր հնարավորությունների մասին»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։
Ավելացնենք, որ այս հանդիպումից հետո «Չելսին» 22 միավորով հանգրվանել է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում։ Հաջորդ տուրում «կապույտները» նոյեմբերի 5-ին կհյուրընկալեն «Էվերտոնին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում