«Ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի». մտահոգություններ Երևանի ճարտարապետության մասին
«Ճարտարապետների միությունում տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ քննարկում չի եղել, ինչպես պնդել է շենքի սեփականատերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Նման քննարկում պետք է կազմակերպվեր նոյեմբերի 1-ին, բայց չգիտենք՝ վերացնելուց հետո ի՞նչ պետք է քննարկենք: Այս այս վիճակին հասել ենք այն պատճառով, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում ոչ թե պետք է ներառվեն հատ-հատ շենքեր, այլ թաղամասեր: Այն հուշարձանները, որոնք պատմամշակութային հուշարձանների ցանկում չեն, դրանց շատ վատ սեփականաշնորհում է կատարվում: Չնչին գումարով շենքերը սեփականաշնորհվում են և սեփականատերերն էլ շենքերն այս վիճակի են հասցնում»,-ասաց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է շենքը քանդելու ձևին՝ Մինասյանն ասաց, որ այն և վտանգավոր էր, և արհամարհական:
«Տպարանի շենքը ամուր շենք էր: Չեմ հասկանում՝ ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի: Ո՞վ է սեփականատերը, ո՞նց պատահեց, որ քանդվեց այս ճանապարհով, նախօրոք չհայտարարեցին դրա մասին, որ հանկարծ ակտիվիստները, լրագրողները չգնան, ահազանգեն: Որոշեցին, որ գողի պես պիտի անեն: Սա բարբարոսություն, գողություն, նսեմություն, նենգություն է: Այս ամենի պատճառն այն է, որ այս քաղաքը չեն սիրում: Հիշողություն են ջնջում: Սրանք լկտիության վերջին ձևերն են: Պրոֆեսիոնալներն անտեսված են: Այսօրվա Երևանի ճարտարապետությունն արվարձանային ճարտարապետություն է»,-մտահոգություն հայտնեց կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը:
Կինռեժիսորի խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ ճարտարապետները կռվով են ինչ-որ բաներ փորձել պաշտոնյաներին հասկացնել, բայց այժմ ավելի բարդ ժամանակներ են, պրոֆեսոնալներն այսօր անտեսված են:
«Վաղը մեկը կարող է գալ հայտարարել, որ ուզում են «Ռոսիա» կինոթատրոնը քանդել կամ Հանրապետության հրապարակի մեջտեղում բիոզուգարան կառուցել: Այս ինչ արհամարհանք է ժողովրդի, պետության, պետականության, առավել ևս պրոֆեսիոնալիզմի նկատմամբ»,-ասաց հանդիպմանը ներկա քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը:
Անդրադառնալով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը, թե տպարանի շենքը «այդքան էլ արքեքավոր չէր» քանդակագործն ասաց. «Էդ ի՞նքն էր գնահատում այդ արժեքավորը, ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքավորությունը գնահատի: Այ քեզ բան: Ինքն էլ նոր նախարար է, թող իր չափը չանցնի, մենք գիտենք չափը»:
Հարակից հրապարակումներ`
- Էլ ի՞նչ է մնացել վերացնելու, որ պաշտպանենք. Ամիրյան
- Տպարանի պայթեցմանը հաջորդում են պետական մարմինների՝ միմյանց ուղղված մեղադրանքները
- Տպարանի շենքի հետ կապված ճարտարապետ Արսեն Կարապետյանը դիմում է կառավարությանը
- Երևանի կենտրոնում պայթեցման միջոցով քանդել են նախկին տպարանի շենքը
- Արվեստագետները՝ Երևանի այսօրվա արտաքին տեսքի մասին
- Թանգարանների երկիր Հայաստանս
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան