Նախկիններին անընդհատ քննադատելը ճիշտ գործ չէ. Արամյան
Այսօր Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը ֆինասների նախարար Վարդան Արամյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրե՞նց էլ է արգելված նախկին կառավարությանը քննադատելը:
«Տիգրան Սարգսյանը պաշտպանված էր բացահայտումներից, և նախկին կառավարությունը նրա ղեկավարած կառավարությանը չէր քննադատում: Դուք էլ ե՞ք այդ արգելանքի տակ», -հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը:
Ի պատասխան ֆինանսների նախարարը նկատեց, որ իր համար ընդունելի չէ նախկիններին քննադատելը՝ զուտ գործընկերային սկզբունքներից ելնելով:
«Մենք պետք է պահպանենք սոլիդարությունը, կոռեկտությունը: Եթե կան խեղումներ, ձախողումներ, պետք է դա ուղղակի վերացնել: Նախկիններին քննադատելը կարծում եմ ճիշտ գործ չէ: Ես բազմիցս ասում եմ, համենայնդեպս ինձ համար ընդունելի չէ նախկիններին անընդհատ քննադատելը ու սեփական անձը բարձրացնելը: Ես ունեմ իմ անելիքները՝ անկախ նրանից, թե նախկինում ինչ է արվել: Մենք պետք է ախտորոշենք՝ որտեղ ենք կանգնած», -հայտարարեց Արամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան