Հայաստանին 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու համար
2017 թվականի պետական բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվում է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որի մեծ մասը հատկացվում է աշխատավարձերին: Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Նա նշեց, որ գումարի մեծ մասը տրվում է փրկարար ծառայությանը, որի էլի գերակշիռ մասը աշխատավարձերի վճարմանն են ուղղվելու:
Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Ա. Երիցյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին Կոտայքի մարզում բացվել է ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ հումանիտար կենտրոն, պայմանագրի համաձայն 2016-17 թթ ՌԴ –ն հրշեջ փրկարարական մեքենաներ է ուղարկելու Հայաստան: Ա. Երիցյանի խոսքով՝ Ճապոնիայի հետ լուրջ աշխատանք են տանում, ովքեր հատուկ տեխնիկա են հատկացրել՝ հատուկ շտաբային մեքենաներ, սողանքների դեմ պայքարի տեխնիկա, հայ մասնագտները վերապատրաստվել են Ճապոնիայում: Նախարարը տեղեկացրեց, որ պայմանագրի են կնքել Ճապոնիայի հետ, որի համաձայն 15 միլիոն դոլարի չափով 41 հրշեջ մեքենա են ձեռք բերելու, որոնք տրամադրվելու են Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերին:
Ա.Երիցյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր կա 496 հակակարկտային կայան, սակայն 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղատնտեսական տնտեսությունները պաշտպանելու համար: Ըստ նախարարի, մեծ գումաների հետ է կապված դրանց ձեռքբերումը:
Սեյսմիկ ծառայության մասին խոսելիս, Ա. Երիցյանն ասաց, որ Հայաստանում կա 159 սեյմիկ կայան, լուրջ աշխատանք են տանում Գառնիում:
Հարակից հրապարակումներ`
- 2017-ին շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում. Վարդան Արամյան
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար
- Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան