Բեյլն օրական 100 հազար ֆունտ ստեռլինգ կվաստակի
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը նոր պայմանագիր կստորագրի մադրիդյան ակումբի հետ։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, ուելսցի կիսապաշտպանը նոր պայմանագրի ստորագրումից հետո կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։
Բեյլը մոտ 190 մլն ֆունտ ստեռլինգ արժեքով համաձայնագիր կստորագրի, որը նա կվաստակի 5,5 տարվա ընթացքում։
Այսպիսով՝ Գարետը շաբաթական 700 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ հարկերի վճարումից հետ նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 360 հազար ֆունտ ստեռլինգ։
Դա նշանակում է, որ «Ոսկե գնդակի» հավակնորդներից մեկն «Արքայական ակումբում» ավելի շատ կվաստակի, քան թիմի գլխավոր աստղ Քրիշտիանու Ռոնալդուն, ում շաբաթական մաքուր աշխատավարձը կազմում է 300 հազար ֆունտ ստեռլինգ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում