«Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին, որն անցկացվելու է Կիևում, 43 պետություն հաստատել է իր մասնակցությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
««Եվրատեսիլ-2017»-ին մասնակցելու է ռեկորդային թվով երկրներ»,- հայտնել են կազմակերպիչները:
Մասնակից երկրներն են՝ Հայաստան, Ալբանիա, Ավստրիա, Ավստրալիա, Ադրբեջան, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուսաստան, Սան Մարինո, Սերբիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա: Նշվում է, որ Ռումինիան և Պորտուգալիան անցած տարի չեն մասնակցել մրցույթին:
Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:
Ուկրաինայի մշակույթի նախարարը հայտարարել է, որ Ուկրաինան թույլ չի տալու «Եվրատեսիլ»-ին մասնակցեն այն ռուս արտիստները, ովքեր ընդգրկված են «սև ցուցակում»: Այդտեղ արդեն ներառված է մշակութային 80 գործչի անուն, այդ թվում Վալերիա, Ստաս Պիեխա, Օլեգ Գազմանով: Նրա խոսքով՝ եթե այդ ցուցակում ընդգրկված արտիստներից որևէ մեկը հաղթի ազգային մրցույթում, դա «կլինի միտումնավոր սադրանք»:
Ներկա պահին մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը բանակցում է Ուկրաինայի իշխանությունների հետ «սև ցուցակում» ընդգրկված ռուս արտիստների այցի հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- «Եվրատեսիլ»-ում Կիպրոսը ներկայացնելու է Հովիկ Դեմիրճյանը
- «Եվրատեսիլ»-ի պրոդյուսեր. Բոլոր արտիստները պետք է հնարավորություն ունենան մրցույթի օրերին այցելել Ուկրաինա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան