Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
Հակակարկտային կայանների ավելացումը կառավարության անցած տարվա ծրագրով կարևորագույն ուղղություններից էր, քննարկումների ժամանակ նշում էր, որ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացում պետք է արվի կայաններն ավելացնելու համար: Որևէ տեղաշարժ չկա,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նրա խոսքով՝ այսօր գործող 496 հակակարկտային կայաններն ապահովում են գյուղացիական տնտեսությունների ընդամենը 8,9 տոկոսը:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասաց, որ ամեն տարի 15-20-ով ավելանում են, սակայն մեծ գումարներ են անհրաժեշտ 5000 կայան ձեռք բերելու համար: Նախարարի խոսքով՝ այսօր գործող 496 հակակարկտային կայանների 50 տոկոսից ավելին տեղադրված են ոչ այն տեղում, որտեղ անհրաժեշտ է:
«Դա այդ գյուղացիական տնտեսության սեփականությունն է, բայց մենք մեր ճգնաժամային կենտրոնում դրանք օգտագործում ենք: Այնպես չէ, որ մեկը զանգի կնոջն ու ասի՝ Սիրանուշ կրակի, տեսնենք ինչ է լինում: Սա լուրջ է, պետք է հասկանանք՝ կարելի է կրակել, թե ոչ: Հնարավոր է կրակենք ու ոչ կարկտաբեր ամպերը դառնան կարկտային»,- նշեց նախարարը:
Պատգամավոր Խ.Քոքոբելյանի հարցին, թե ի՞նչ արժի հակակարկտային կայանը և հաշվարկներ կան, թե քաղաքացիներն ինչքա՞ն են կորցնում գյուղատնտեսության վրա, Արմեն Երիցյանն ասաց, որ յուրաքանյուր մարզ տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ, իսկ 1 հակակարկտային կայանն արժե 3,5 - 4 միլիոն:
Նախարարը նաև նշեց, որ անհրաժեշտ են ավելացնել ռադիոլոկացիոն կայանները:
«Հայաստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այս հարցը: Ռուսաստանը շուտով մեզ երկու հատ կնվիրի»,- ասաց Ա.Երիցյանը՝ հավելելով, որ մեկ ռադիոլոկացիոն համակարգի արժեքը 1,5 միլիոն դոլար է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան