Հանս-Յոահիմ Վացկե. «Չեմ հասկանում, թե Մխիթարյանն ինչու պետք է վերադառնա «Բորուսիա»
Դորտմունդյան «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն բացառել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական ակումբ։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի պակաս ունի «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Չեմ հասկանում, թե Մխիթարյանն ինչու պետք է վերադառնա «Բորուսիա»։ Նա իրեն լիարժեք հաշիվ տվել է, երբ տեղափոխվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նրա վերադարձի հարցն ընդհանրապես չի քննարկվում։
Բոլորին է հայտնի, թե որքան ենք մենք ստացել նրա տրանսֆերից, հավանաբար, նաև «Մանչեսթեր Յունայթեդը» չի ցանկանա բաժանվել նրանից։ Ժամանակին մենք մեծ դժվարությամբ գտանք նրան, բայց նա ընտրեց այլ ուղի, իսկ մենք ընթանում ենք մեր ճանապարհով։ Բացի այդ, մեր թիմ են տեղափոխվել Գյոտցեն ու Շյուրլեն»,- Վացկեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում