Միքայել Մելքումյանը 2017թ-ի պետական բյուջեով ոչ խանդավառված է, ոչ սևացնում է
«Ոչ ուզում եմ պեսիմիստական ակնոցներով նայել, ոչ էլ օպտիմիստական, քանի որ դրա հիմքերը չկան: Այսօր տնտեսական և սոցիալական բարեփոխումները կարող են տալ արդյունք, եթե ռեալ քաղաքական կամք ցուցաբերվի, իսկ դրա համար պայման է պետք», – այս մասին այսօր խոհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով 2017 թվականի պետական բյուջեի նախագծին:
Նրա խոսքերով՝ պետք է մի փոքր սպասել, որպեսզի կառավարությունը քայլեր ձեռնարկի, հետո նոր արդեն գնահատականներ հնչեցնեն։
«Մենք խնդիր չպետք է դնենք՝ հավատում ենք, թե ոչ: Մեկ կամ երկու ամիս հետո կյանքը ցույց կտա: Եթե ասեմ՝ շատ խանդավառված եմ, այդպես չէ, բայց ոչ էլ ուզում եմ սևացնել: Այո, տնտեսական, սոցիալական առումով առանձնապես լավ բաներ չեմ տեսնում, բայց եկենք սպասենք»,- նշեց պատգամավորը:
Միքայել Մելքումյանը նշեց, որ որևէ նոր կառավարություն երբեք չի կարող ասել, որ եկել է եղածը պահելու:
«Այսինքն՝ մի վիճակ է, որ երբ դու ջրի մեջ ես, բերանդ ջրի տակ է, քիթդ օդում և մի փոքր, մի միլիմետր սխալ շարժումը կարող է շատ ծանր նստել»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
- Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին
- Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին
- Հայաստանին 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու համար
- Վարդան Արամյանի զոհաբերությունը
- Արամյան. Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով
- Նախկիններին անընդհատ քննադատելը ճիշտ գործ չէ. Արամյան
- 2017-ին շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում. Վարդան Արամյան
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան