Վան Գոգի հայտնի կտավի մահճակալը հնարավոր է պահպանվել է մինչև հիմա
Արվեստի պատմության մասնագետ Մարտին Բեյլին հետազոտության արդյունքում եկել է եզրակացության, որ Վինսենթ Վան Գոգի՝ «Ննջարանը Առլում» երեք կտավից բաղկացած շարքում պատկերված մահճակալը հնարավոր է պահպանված լինել մինչև մեր օրերը և գտնվել հոլանդական Բոքսմեեր քաղաքում: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով The Independent-ին:
Բեյլին հետևել է մահճակալի ուղուն մինչև այն պահը, երբ այն նկարչի ազգականը 1945 թվականին նվիրել է Նիդերլանդների համայնքներին մեկին: Ուսումնասիրողը 2015-ին կապվել է Վան Գոգի ազգականի հետ: 93-ամյա Յոհան Վան Գոգը Բեյլիին հիշեցրել է, որ մահճակալը Արնեմ քաղաքի մոտ գտնվող համայնքին նվիրել է 1945 թվականին: Ավելի ուշ այն կարող էր հայտնվել Բոքսմեերում: Վան Գոգը մահճակալը գնել էր 1888 թվականին: Նկարչի մահից հետո այն անցել էր ազգականներին, որոնք էլ մահճակալը Ֆրանսիայից տեղափոխել են Հոլանդիա: Երեք կտավից բաղկացած շարքը Վան Գոգը ստեղծել է 1888-89 թվականներին: