Լևոն Ջուլֆալակյան. «Մեր հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում»
Մեծահասակների հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ. Հայաստանի առաջնությանը, որին 8 քաշային կարգերում չեմպիոնի կոչումը վիճարկեց ընդամենը 64 ըմբիշ, ուշի ուշով հետևում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով իր դժգոհությունն է արտահայտել ըմբիշների քանակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Դժգոհ եմ մասնակիցների քանակից: Դա նշանակում է, որ մեր հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում, որովհետև, ինչպես կարող է ունենանք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 160 մարզիչ և ՀՀ առաջնությանը մասնակցի մոտ 70 ըմբիշ: Եթե ամեն մարզիչ մի մասնակից ունենար, արդեն պետք է 160 մասնակից լիներ առաջնությունում: Սա լուրջ բացթողում է: Այս մասին պետք է լուրջ մտածել, ֆեդերացիայով և նախարարությունով, իրոք, այս հարցին պետք է շատ լուրջ մոտեցում: Նման պարագայում շատ է բարդանում հավաքականի կազմի ընտրության և որակը ապահովելու հարցը:
Սկսում ենք օլիմպիական քառամյա նոր շրջափուլը: Այս ժամկետներում ՀՀ ընթացիկ առաջնության կազմակերպումը նաև դեկտեմբերին անցկացվելիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նպատակ էր հետապնդում: Արդեն հայտարարել ենք, որ 80 կգ քաշային կարգի չեմպիոնը պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը, իսկ 71 կգ քաշային կարգում ես նախապես հայտարարել էի, որ Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը պետք է մասնակցի:
Հաջորդ ուսումնամարզական հավաքները պլանավորված են նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 8-ը և դեկտեմբերի 14- 27-ը: Պատրաստվելու ենք հաջորդ տարվա մի շարք կարևորագույն մրցաշարերին, աշխարհի գավաթի խաղարկությանը, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Հավաքականի երիտասարդ թեկնածուների փորձարկումներ կանցկացնենք: Եվ ընդհանարպես, նրանք, ովքեր ՀՀ առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել, անպայման կլինեն մեր տեսադաշտում և ուշադրության կենտրոնում»,- նշել է Ջուլֆալակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում