Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը միայնակ մարզվել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մարզաբազայում միայնակ էր մարզվել։ «Mirror»-ը տեղեկացնում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 10-րդ տուրից հետո հանգստի հնարավորություն էր ընձեռել ողջ թիմին, սակայն Հենրիխ Մխիթարյանը որոշել է չհանգստանալ:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Քարինգտոնում» մարզվել է ոչ թե ստիպողաբար, այլ մարզավիճակը բարելավելու նպատակով: Աղբյուրը նաև նշում է, որ հայ ֆուտբոլիստը հաճախ է լրացուցիչ մարզումներ անցկացնում` հիմնական կազմ վերադառնալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում