«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կոչը. «Մոուրինյո, հեռացիր»
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գումար են հավաքում` ինքնաթիռ վարձելու և 2 տարի առաջ Դևիս Մոյեսի նկատմամբ արած հնարքը կիրառելու համար: Ինքնաթիռը կթռչի «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտի վրայով, իսկ նրա վրա մեծ փակցված կլինի պաստառ` «Մոուրինյո, հեռացիր» գրությամբ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Մանկունյանցիների երկրպագուներն իրավամբ դժգոհ են գլխավոր մարզիչ, քանզի թիմն ավելի վատ է մեկնարկել, քան նույն Մոյեսի կամ Վան Գալի օրոք: Նրանք հույս չունեն, որ թիմն առաջնությունում մրցանակային տեղ կգրավի և պահանջում են պորտուգալացի մասնագետի հրաժարականը, քանի դեռ շուտ է:
Հավելենք, որ Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» 4 հաղթանակ է տոնել, 3 հանդիպում ավարտելով ոչ-ոքի հաշվով և կրել 3 պարտություն: 10-րդ տուրից հետո մանկունյանցիները վաստակած 15 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում