Դ.Հարությունյան. Տեսախցիկների հարցում միակ խնդիրը կարող է լինել այն, որ գումարները չբավարարեն
«Ես կարծում եմ, որ դուք պետք է փորձեք Լևոն Զուրաբյանից ճշտել, թե ինչ է նա նկատի ունեցել և ով է նման բան ասել: Ես փորձել եմ պարզել, հիմա էլ դու փորձեք»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ահազանգել է, որ ՀՀԿ շրջանակում խոսակցություններ կան, թե ընտրատեղամասերում հնարավոր է տեսախցիկներ չտեղադրվեն, ի՞նչ խնդիր կա:
Դ. Հարությունյանի խոսքով՝ տեսախցիկների հարցում տեխնիկական խնդիրներ չեն կարող առաջանալ, միակ խնդիրը կարող է լինել այն, որ գումարները չբավարարեն և այդ պատճատով որևէ կազմակերպություն հանձ չառնի կատարելու այդ աշխատանքը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հայտնեց, որ այս պահին տեսախցիկների տեղադրման հարցով որևէ կազմակերպության հետ բանակցություններ չեն ընթանում. «Լինելու է գնման բաց ընթացակարգ, և ցանկացած կազմակերպություն, որը կբավարարի այն որակական պահանջներին, որոնք կսահմանի եռակողմ հանձնաժողովը, կկարողանա մասնակցել: Մենք առաջին իսկ օրվանից շեշտել ենք, որ պատասխանատվությունը չի լինելու միայն կառավարության ուսերին: Լինելու է եռակողմ հանձնաժողով, որտեղ կառավարությունը կլինի փոքրամասնություն: Թե որ կազմակերպությունը կիրականացնի այդ աշխատանքը, կորոշի հանձնաժողովը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին