ՀՔԾ պետի տեղակալը՝ Սարի թաղի դեպքերի մասին
Սարի թաղի բռնությունների դեպքով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, և նախնական քննության տվյալները կարող են հրապարակվել բացառապես վարույթն իրականացնող քննիչի թույլտվությամբ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Դրա համար ես ձեռնպահ կմնամ հիմա կոնկրետ տվյալներ հայտնելուց: Հավաստիացնում եմ, որ գործով ձեռարկվում են անհրաժեշտ հնարավոր բոլոր քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ կատարված հանցագործությունները լիարժեք բացահայտելու, դրանք կատարած անձանց շրջանակը լիարժեք պարզելու և քրեական հետապնդում իրականացնելու ուղղությամբ»,-ասաց ՀԾՔ պետի տեղակալը:
Լրագրողի հարցին, թե նորմա՞լ է, որ ՀՔԾ-ն տեղեկություն է հրապարակում այն մասին, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների մահվան մեջ մեղավոր անձինք բացահայտվել են, բայց անուններ չեն հրապարակվում, Վլադիմիր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դարձյալ կրկնեմ, հրապարակման նյութի շրջանակը որոշում է կոնկրետ քննիչը: Եթե վարույթն իրականացնող քննիչը որոշել է, որ այս ծավալի տեղեկություն պետք է տրամադրի, դա բխում է օրենքի պահանջից»:
Նա նշեց, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված մեղադրական եզրակացությամբ` յոթ անձի վերաբերյալ գործեր են անջատվել և ուղարկվել դատարան, դրանցից 4 չորս կամ հինգը կալանավորված են, և նախաքննությունը շարունակվում է:
Հարցին, թե ոստիկաններին այդ օրը հրահանգ տվող բարձրաստիճան ոստիկաններ կանչվե՞լ են հարցաքննության, Վլադիմիր Հովհաննսիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, նախաքննությունը շարունակվում է, այդ տվյալները կարող է հրապարակել միայն քննիչը, եթե թույլատրելի կհամարի»:
ՀՔԾ պետի տեղակալը համաձայն չէ նաև այն դիտարկումների հետ, որ ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաները պատժի չեն ենթարկվում: «Եթե հետևեք մեր լրատվական կայքին, ապա կտեսնեք, որ բազմաթիվ գործեր են քննվել, որոնցով բարձրաստիճան պաշտոնատար անձինք են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ հիմա չի կարող նրանց անունները հիշել:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում «Ազատության» լրագրողին խոչընդոտելու գործով նախաքննությունն ավարտվել է
- ՀՔԾ-ն քրեական հետապնդում է հարուցել Սարի թաղում լրագրողին ծեծի ենթարկած անձի նկատմամբ
- Սարի թաղի անկարգությունների գործով կալանավարվածն ազատ է արձակվել
- ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերի ժամանակ լրագրողներին խոչընդոտած ևս մեկ անձի ինքնություն է պարզվել՝ Ա. Կ.
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց
- Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
- Սարի թաղում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ բռնություններ կատարած ևս երկու անձ է կալանավորվել
- Սարի թաղում լրագրողներին խոչընդոտելու համար ևս 2 անձ է ձերբակալվել
- Ոստիկանություն. Գ. Զոհրաբյանը Սարի թաղում է եղել ոստիկանապետի ցուցումով
- Սարի թաղի բնակիչների կրած վնասները կգույքագրվեն սեղմ ժամկետներում
- Գլխավոր դատախազի հանձնարարությամբ Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ
- Սարի թաղից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղափոխված 50 տուժածներից 36-ն արդեն դուրս է գրվել. ԲԿ-ի փոխտնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան