Շիրակում կա տնակային տնտեսություններում ապրող 2000 ընտանիք
2017 թվականի պետական բյուջեի նախագծով Շիրակի մարզին հատկացվող գումարով հնարավոր է լուծել մարզի նվազագույն խնդիրներ, -Ազգային ժողովում լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
«Մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը, ճանապարհների՝ ամառային ու ձմեռային պահպանության համար ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով, աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով»,- ասաց նա:
Մարզպետը նշեց, որ խնայողություններ լինելու են բոլոր ոլորտներում, որտեղ հնարավոր է ՝ չխանգարելով բնականոն գործունեությանը:
Ինչ վերաբերում է փոխմարզպետների կրճատմանը, Հ.Սիմոնյանն ասաց, որ իրենք երկու փոխմարզպետ ունեն, իսկ մարզպետարանի աշխատողների թվաքանակը տարիների ընթացքում կրճատվել է. «Այսօր ոնց որ ունենք այն օպիտմալ թվաքանակը, որն անհրաժեշտ է այն գործառույթների իրականացման համար, որոնք ծառացած են մարզի առաջ»:
Նա նաև ասաց, որ վարչապետի հանձնարարությամբ իրենք աշխատում են մարզի զարգացման ծրագրի վրա: Հարցին, թե ինչո՞ւ է Շիրակի մարզում ամենամեծ աղքատության ցուցանիշ, մարզպետն ասաց. «Տարիեր շարունակ այդպես է եղել: Չի կարելի Շիրակի մարզը համեմատել մյուս մարզերի հետ: Շիրակը տարել է ուժեղ երկրաշարժ, վերացվել են ենթակառուցվածքները, երբ որ այլ մարզերում այդ խնդիրը չի եղել: Նրանք ոնց որ թե մեկ քայլ մեզանից առաջ են եղել»:
Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին Գյումրիում կավարտվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարաններով ապահովման ծրագիրը:
Միաժամանակ մարզպետն ասաց, որ նախնական հաշվարկներով մարզում կա 2000 ընտանիք, ովքեր ապրում են տնակային տնտեսություններում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան