Սյունիքում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց վիճակում է. Վահե Հակոբյան
«Սյունիքում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց վիճակում է»,- այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ մարզում բացարձակ ծանր մթնոլորտ այսօր չկա, նորմալ աշխատանքային մթնոլորտ է տիրում:
Հարցին, թե արդյոք կադրային ջարդ չի՞ եղել, մարզպետը նշեց, որ մարզպետարանի աշխատակիցների 90 տոկոսն այսօր շարունակում է աշխատել: «Արդեն փոփոխվել են և կփոփոխվեն այն անձնավորությունները, որոնք իմ կարծիքով՝ ոչ իրենց տեղում են և ոչ մասնագետ են»:
Ինչ վերաբերում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի ազատմանը, Վահե Հակոբյանն ասաց, որ Զ. Նիկողոսյանն ազատվել է «իր դիմումի համաձայն»: Վ. Հակոբյանը նաև նշեց, որ ինքը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ հանդիպել ու զրուցել է:
Անդրադրադառնալով մարզում իրականացվելիք ծրագրերին՝ Սյունիքի մարզպետն ասաց, որ շուտով կհիմնվի Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամ, որը կառավարության որոշմամբ, կաշխատի մարզպետարանի հետ և կփորձի բոլոր դեֆիցիտները փակել:
«Դա և գյուղատնտեսությանն է վերաբերում, և կրթօջախներին, և առողջապահությանը»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է պատրաստվում է ՀՀԿ-ի իշխանությունը մարզում պահպանել, քանի որ Սուրիկ Խաչատրյանը երկրորդ անգամ վերանշանակվեց հատկապես հենց այդ նպատակով, մարզպետը պատասխանեց. «Ես անկուսակցական եմ, և իմ առջև նմանատիպ խնդիր դրված չէ»:
Դիտարկմանը, թե՝ Դուք նշանակվել եք ՀՀԿ-ի կողմից, Վահե Հակոբյանը նշեց. «Ես նշանակվել եմ վարչապետի առաջարկով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին