Ազգային ժողովին հատկացվելիք գումարները նվազել են, իսկ պատգամավորները խնդրում են այն վերականգնել
ԱԺ Պետաիրավական և Ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանն ասաց, որ հաջորդ տարվա բյուջեով Ազգային ժողովին հատկացվող գումարը 54 միլիոն դրամով նվազել է, մինչդեռ կառավարության դեպքում՝ նվազում չի եղել:
«Խնդրում եմ վերականգնեք մեր գումարը՝ 54 միլիոն դրամը»,-ասաց նա:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ կրճատումն ունի իր պատճառները. «Բնական է, որ ցանկացած գերատեսչություն, ցանկացած մարմին ունի ավելի մեծ կարիք, քան հնարավոր է նախատեսել բյուջեում: Բյուջեն օրենք է, որտեղ հաշվի են առնվում բոլոր ոլորտների հետաքրքրությունները կամ շահերը, սա փոխզիջումային փաստաթուղթ է բոլորի կողմից: Իսկ թե ինչու Կառավարության աշխատակազմում այսպես, ԱԺ-ում՝ այնպես, քանի որ խորհրդարանական ընտրությունններից հետո պատգամավորների թիվը կարող է լինել ոչ 131-ը, դա տրամաբանորեն կարող է հանգեցնել միջոցների օգտագործման ավելի քիչ կարիքի, քան 131-ի դեպքում: Եթե պատգամավորների թիվը ավելին լինի, կքննարկվի լրացուցիչ հատկացումների հարցը»:
Պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հարցրեց, թե Ֆինանսների փոխնախարարն արդեն գիտի՞, թե քանի պատգամավոր է ունենալու խորհրդարանը 2017 թվականի ընտրությունների արդյունքում: «Եթե կոնկրետ թիվը գիտեք՝ ասեք, որ հանրությունն էլ տեղյակ լինի, մեզ ասվում է, որ նույնիսկ 198 էլ կարող է լինել»,-նշեց պատգամավորը:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց՝ Սահմանադրությունը նախատեսում է,որ ամենաքիչը 101 պատգամավոր պիտի լինի, իսկ եթե ավելի կլինեն պատգամավորնեը, քան 101-ը, և հատկացումների կարիք լինի, կքննարկեն:
Նշենք, որ 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Ազգային ժողովին հատկացնել 4 մլրդ 662 մլն դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Համակերպվեք այն մտքի հետ, որ Նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է. Արմեն Գևորգյան
- 2017-ի բյուջեի նախագծով Հայաստանի նախագահի աշխատակազմին հատկացվող գումարը կրճատվել է
- 2017-ի բյուջեով պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար կհատկացվի 88,2 մլրդ դրամ
- Միքայել Մելքումյանը 2017թ-ի պետական բյուջեով ոչ խանդավառված է, ոչ սևացնում է
- Յուրաքանյուր մարզ կարկուտի պատճառով տարեկան ունենում է 2-3 միլիարդ դրամի կորուստ
- Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին
- Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին
- Վարդան Արամյանի զոհաբերությունը
- Արամյան. Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 3.8 մլրդ դրամով
- 2017-ին շուրջ 70 միլիարդով ցածր ծախսեր են ակնկալում. Վարդան Արամյան
- Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
- Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
- Վարչապետ. Բյուջեն կազմելու հիմքում դրել ենք տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
- Վարչապետը հանձնարարեց 2017թ. բյուջեի նախագծին մոտենալ մաքսիմալ ուշադիր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան