ՔԱԳՎ վարչության պետ. Ցածրորակ ծառայությունը չի նշանակում ոչ անվտանգ թռիչք
Բյուջետային ավիաընկերությունների ծառայություններն ավելի ցածրորակ են, քան դասական ավիաընկերություններինը,-լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը՝ անդրադառնալով Գյումրու օդանավակայանից «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության կողմից իրականացվելիք չվերթներին:
«Դա նորմալ է, որովհետև ավիաընկերությունը շատ հարցերում խնայում է, նաև ծառայությունների քանակն է կրճատում, որպեսզի կարողանա նման մատչելի սակագներ առաջարկել: Օրինակ, նման դեպքերում օդանավում ըմպելիքն ու ուտելիքն անվճար չեն լինում, ուղեբեռը վճարովի է լինում, չվերթները սպասարկվում են ոչ բարձրակարգ օդանավակայաններում»,-ասաց Չոբանյանը:
Նա ընդգծեց, որ ծառայությունների ցածրորակ լինելը չի նշանակում անվտանգության ցածր մակարդակ:
«Չի կարող այնպես լինել՝ որևէ ավիաընկերություն, ունենալով անվտանգության խնդիր, հավասատագրվի իր երկրի կողմից ու թռիչքներ իրականացնի Հայաստան: Ավիաընկերությունն իր պարկում ունի Բոինգ 737- 800 տիպի օդանավեր, որոնք օգտագործվում են նաև դասական մի շարք ավիաընկերություններ: Նորից եմ ասում, չկա նման բան: Օդանավի հին լինելը ո՞րն է, այն պետք է լինի անվտանգ, ճիշտ սպասարկվի: Այսինքն կարող է լինի մեկ տարվա օդանավ, բայց չզիջի երեկ արտադրված օդանավից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր՝ Գյումրու օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից:
ՔԱԳՎ վարչության պետը նկատեց, որ հնարավոր դեմպինգի պարագայում օրինախախտ ընկերությունը կպատժվի օրենսդրության պահանջներին համապատասխան:
Հարակից հրապարակումներ`
- ՔԱԳՎ պետին ավիաոլորտի ներկա վիճակը չի բավարարում
- ՔԱԳՎ պետը՝ էժան ավիատոմսերի մասին
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
- «Պոբեդա»-ն Մոսկվայից Գյումրի չվերթներ է իրականացնելու
- ՔԱԳՎ պետ. Առաջիկայում վերանայվելու է ՀՀ ավիացիոն օրենսդրությունը
- «Պոբեդա»-ն կսկսի թռիչքներ իրականացնել Սոչիից Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան