Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015թթ. ընթացքում «Արդշինինվեստբանկ», «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագրեր։ Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։
«Ուշագրավն այն է, որ ձևակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը և կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդամենը 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով։ Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն։ Ու այս վարակային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք։...
Վարկային միջոցների ներգրավման ժամանակահատվածներում՝ անցած տարվա օգոստոսի 1-ից մինչև 2015-ի վերջ, համալսարանի բանկային հաշիվներին եղել է 261.9 մլն դրամից մինչև 1 մլրդ 221 մլն 600 հազար դրամ, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ը՝ 797.4 մլն դրամից մինչև 947.6 մլն դրամ մնացորդներ։ Եվ չնայած սրան՝ համալսարանը իր վարկային բեռով հանդերձ, նույն ժամանակահատվածում իր հաշվին իրականացրել է նաև հովանավորչական գործունեություն։ Օրինակ 78 մլն դրամ հատկացրել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և 28.2 մլն դրամ՝ ուսանողական խորհրդարանին, 30.4 մլն դրամ ընդհանուր գումարով՝ տարբեր կազմակերպությունների տարբեր նպատակներով և այլն։ Բացի այն, որ համալսարանը չի խուսափում նոր վարկեր ներգրավելուց, նաև շինարարություն է իրականացնում՝ խախտելով քաղաքաշինական որոշ նորմեր։
Այսպես՝ Երևանի Մխիթար հերացու անվան բժշկական համալսարանը շենքի առանձին լսարանների, սանհանգույցների և ջեռուցման համակարգերի ընթացիկ նորոգման և վերանորոգման համար անցած տարի ծախսել է 33.6 մլն դրամ։ Շինարարական աշխատանքների մասով անցած տարի համալսարանը գնումներ է կազմակերպել ասֆալտապատման, կահույքի նախագծման և պատրաստման, հատակի լամինատի տեղադրման, մետաղական հովարի պատրաստման ու տեղադրման աշխատանքների համար։
Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ պահանջվող շինարարության ընդունման ակտերի կազմում բացակայել են թերությունների ակտերը, վերադարձվող նյութերի ակտերը, ծածկված աշխատանքների ակտերը, փորձարկումների ակտերը, շինարարական նյութերի հավաստագրերը, օբյեկտի ավարտական ակտերը։ Արդյունքում խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ»-ի 5.2 կետի պահանջները»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա